2010-05-27

Հղում

Что не делает дурак, все он делает не так: агент трех держав в погоне за историей успеха







2010-05-25

Լեզվի "երկրորդ մանիֆեստ"

Նախքան բլոգի շարունակելը, ուզում եմ մի անգամ էլ ճշտեմ որոշ հարցեր:
Էս պահին կարելի է ֆքիսել, որ օտարալեզու դպրոցների թեմայի շուրջ բանավեճն ինչ որ իմաստով սպառել է իրեն, քանի որ բերվել են արդեն բոլոր հնարավոր փաստարկներն ու հակափաստարկները, եւ բանավեճի մասնակիցների մի մասը անցել է ավելի գործնաան քայլերի, իսկ մյուսներն էլ վերադարձել են ավելի "ավանդական" թեմաների քննարկամանը:
Բայց սա բացարձակ չի նշանակում, որ լեզվի թեման իրեն սպառել է: 
Ճիշտ հակառա՛կը:

2010-05-20

Ի պաշտպանություն խոսակցական հայերենի

Վերջերս ֆեյսբուքում մի մեկնաբանության հադիպեցի, որն ինձ, կարելի է ասել, հունից հանեց: Լեզվի պաշտպանության դիրքերից հանդես եկող մեկը, դիմելով քննարկման մասկանիցներիս, կոչեց այն լեզուն, որով ծավալվում էր քննարկումը` «գարշելի»: Նա ի նկատի ուներ այն, որ մենք օգտագործում եինք երեւանյան խոսակցականը: Շեշտե՛մ, որ խոսքը ոչ թե սլենգի, այլ հե՛նց խոսակցական երեւանյան լեզվի մասին է, այսինքն, խոսում էինք ոչ թե «դավադիտ» ու «պադվադիտ»-ով, այլ ուղղակի «ստեղ»-«ընդեղ»-ով: Եվ ահա սա գարշանք առաջացրեց:
Գաղտնիք չէ, որ այպիսի վերաբերմունքը խոսակցականի նկատմամբ եզակի երեույթ չէ:

2010-05-19

Գավառական է ոչ թե հայալեզու հայ լինելը, այլ ճիշտ հակառակը` օտարալեզու հայ լինելը

Շատ է խոսվում օտար լեզուների իմացության անհրաժեշտության մասին: Այս թեմայի գործնական մասերին ես կփորձեմ հետագայում անդրադառնամ (Անոնիմուսն այստեղ ժպտում է), քանի որ երկու ձեռքով կողմ եմ, որպեսզի հայաստանցիները տիրապետեն որքան հնարավոր է շատ օտար լեզուների:
Բայց այժմ մի ճշտում եմ ուզում կատարեմ, որը գուցե առաջին հայացքից հակասող թվա երեգվա գրածներիս:
Իրականում օտար լեզու հասկացությունը պայմանական է:

2010-05-18

Գրաբարը` դպրոցներ


Երբ խոսք է գնում օտար լեզուներին տիրապետելու մասին (անձամբ կողմ եմ, որպեսզի հայաստանցիներս իմանանք հնարավորիսս շատ օտար լեզուներ), ապա լռելյայն ընդունվում է, որ հայերեն մենք գիտենք: Իրականում, մեր խնդիրն այն է, որ մենք հենց հայերենին չենք տիրապետում: Չէ, խոսքն այն բանի մասին չէ, որ ունենք ռուսական կրթությամբ մի զանգված. ոչ էլ այն բանի մասին, որ դպրոցականները վատ կամ լավ են սովորում հայերեն: Սրանք առանձին խնդիրներ են: Խոսքն այն բանի մասին է, որ նույնիսկ հայկական կրթություն ունեցողները, իրականում հայերենին լիարժեք չեն տիրապետում:
Բանն այնն է, որ մենք հաճախ շփոթում ենք հայերենը եւ գրական արեւելահայերենը: Իրականում հայերենը դա մի մեծ համակարգ է, որի լիարժեք մասեր են բացի գրական արեւելահայերենից նաեւ` դասական հայերենը (գրաբարը), գրական արեւմտահայերնը, հայկական բարբառները, վերջապես խոսակցական լեզվի տարբերակները (խոսակցականը պետք է տարբերել բարբառերից, ինչպես նաեւ սլենգից եւ ժարգոններից): Խոսակցական հայերնի միիսն դեռ առանձին կխոսեմ հետագայում, այժմ մնացած տարրերի մասին:

2010-05-17

Լեզվի մանիֆեստը ( կամ "անասուն ազգ"): Մաս Բ

Մաս Բ


Քաղաքականությունը առնչվում է օրակարգերի ձեւակերպման եւ որոշումների ընդունման հարցի հետ, իսկ եթե դա հանրապետական կարգին բնորոշ ժողովրդավարական քաղաքականություն է, ապա նաեւ` ազատ եւ հրապարակային խոսքի ու բանավեճի հետ: Բոլորը նաեւ լեզվի հետ առնչվող խնդիրներ են:
Ներկայիս Հայաստանի համար բնորոշ են արհեստական, հաճախ` երկրից դուրս ձեւակերպված քաղաքական օրակարգերը:

2010-05-16

Լեզվի մանիֆեստը ( կամ "անասուն ազգ"): Մաս Ա

Ներածական

Մարդուց տարբերվող կենդանի էակին հայերենը անվանում է` անասուն, այսինքն` ասելիքից` խոսքից զուրկ: Մարդը, հետեւաբար` «ասունն է»` ասելիք ունեցողը:
Լեզվի հարցը, որն այսօր քննարկվում է Հայաստանում, խորքային իմաստով հենց այդ` ասելիքի հարցն է: Այդ հարցը կարելի է ձեւակերպել երկու ձեւով` ո՞ւնի արդյոք Հայաստանն այսօր ասելիք, կամ` կա՞ արդյոք այսօր հայերենով ասելիք: Երկուսն էլ իրականում նույն հարցն են, ինչպես կտեսնենք հաջորդիվ:
Կախված այս հարցերին տրվելիք պատասխաններից էլ, կարելի է պատասխանել` «պետք է արդյո՞ք հայերենը որպես պետական լեզու», «անհրաժե՞շտ են արդյոք ոչ հայալեզու դպրոցները» եւ նման հարցերին: Եթե Հայաստանն ասելիք չունի, եւ եթե հայերենով ասելիք չկա ու չի սպասվում, ապա հայերենը որպես պետական լեզու եւ հայալեզու կրթությունը իրոք անիմաստ են դառնում:

Բլոգի մասին

Այս բլոգը նվիրված կլինի բացարձակապես լեզվին առնչվող խնդիրներին: Թեման ակտուալ դարձավ շնորհիվ օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության հայտնի նախաձեռնության: Բայց այն քննարկումները, որոնք ծավալվեցին ինտերնետում այս նախաձեռնության շուրջ, առիթ հանդիսացան մի շատ ավելի լայն` լեզվի թեմայի ծավալման: Ու հիմա արդեն անկախ կառավարության նախաձեռնության իրականացումից կամ տապալումից պետք է փորձել հնարավորինս բազմակողմանի հասկալանալ լեզվի հետ կապված թեմայի ասպեկտները: Այնպես որ, իրականում, շատ շնորհակալ պետք է լինենք կառավարությանը, այս եզակի առիթի համար: Ես լեզվաբան չեմ, չնայած լեզվաբանությունն իմ հիմնական հոբիներից է: Այնպես որ այստեղ կլինեն ոչ թե պրոֆեսիոնալի, այլ սիրողի նոթեր լեզվի մասին:
Լեզվի թեման շատ տարողունակ է: Այն ընդգրկում է փիլիսոփայական, լեզվագիտական, հասարակական, պատմական, կենցաղային եւ այլ առումներ: Այստեղ հերթափոխով կանդրադառնամ լեզվի խորքային` փիլիսոփայական եւ գիտական, եւ ակտուալ` հասարակական եւ քաղաքական, այլ կերպ ասած` ծանր ու թեթեւ առումներին: