Մաշտոցի պուրակի շուրջ ծավալվող դեպքերը, եւ վերջին շրջանի այլ հասարակական հնչեղություն ունեցող իրադարձությունները (Հայկ Գեւորգյանի դեմ քերական գործը, գյումրեցի «գրողների» նամակը Արամ Աբրահամյանին) կարծես նոր սրությամբ բացում են մի կարեւոր, թեեւ առաջին հայացքից այնքան էլ չերեւացող՝ «հասարակական լեզվի» խնդիրը:
Ընդհանուր առմամբ իրավիճակը, թերեւս, հետեւյալ կաղապարի մեջ կարելի է տեղադրել: Մի կողմից նոր սաղմնավորվող քաղաքացիական լեզուն, որը փորձում է ձեւակերպել իր պահանջները օրինականության եւ «սահմանադրականության» շրջանակներում, թեեւ որոշ դեպքերում կրում է նաեւ ավանդական «սովետահայ «հայրենասիրության», «սոցիալական» խնդիրների ընդդիմության», գուցեեւ «հին երեւանցիների» եւ այլ հնարավոր «լեզուների»՝ դիսկուրսների հետքերը, որոնք ավելի հասկանալի են մեզանում եւ ինքնաբերաբար վերարտադրելի են ճգնաժամային իրավիճակներում, քան դեռեւս որոշ չափով թոթովախոս քաղաքացիական լեզուն: Մյուս կողմից պաշտոնական մարմինների ներկայացուցիչների եւ նրանց պաշտպանների ընդհանրացված պատասխանը, որը, եթե բնութագրելու լինենք ամենաընդհանուր գծերով, թերեւս պետք է համարենք սովետական-ստալինսիտական պաշտոնական դիսկուրսի ձեւափոխում, որին հավելվում է ավանդական համայնքային «մարդկայինը», որոշ դեպքերում համեմված քրեական լեզվի դրսեւորումներով:
Հատկանշական են Տարոն Մարգարյանի «հայը հայից պահանջ չի ունենա» (ըստ որոշ լրատվամիջոցների) եւ Արա Երնջակյանի «ես երեւանցի եմ» խոսքի հատվածները: Թվում է, իրավիճակը միանշանակ է եւ պետական պաշտոնյան ի պատասխան օրենքի խախտման մասին պնդման, պետք է համարժեք պատասխան տա նույն իրավական-օրենական դաշտում: Խնդիրը, սակայն, ըստ իս միայն այն չէ, որ պաշտոնյան գիտակցելով, որ օրենքի շրջանակներում պատասխան չունենանոլվ, պետք է «ցրի» եւ «ջրի» խոսակցությունը, այլեւ, թերեւս, ա՛յն, որ նա իրո՛ք կարծում է, որ օրենքը գործածելու պահանջին ի պատասխան նա կարող է ծավալել «մարդկային» խոսակցություն: Ի՞նչ է նշանակում «հայը հայից պահանջ չի կարող ունենալ»: Թվում է, թե ակնհա՛յտ է, որ եթե պետությունը պատեկրացնենք այնպես, ինչպես այն նկարագրված է մեր Սահամանադրության մեջ, ապա հայը, եթե նա Հայաստանի քաղաքացի է պետք է պահանջ ներկայացնի հենց հայի՛ց, այլ ոչ թե ասենք, թուրքից, ռուսից կամ վրացուց, առավել եւս (բայց ոչ միայն) այն դեպքում այն հայը, որին ներկայացվում է պահանջը պետական պաշտոնյա է, մա՛նավանդ ընտրովի մարմնի ներկայացուցիչ, այսինքն՝ քաղաքացուն՝ տվյալ դեպքում՝ հային հաշվետու: Այդպես է, եթե մտածում ենք տվյալ դեպքւոմ միակ ընդունելի պետական եւ իրավական հարացույցի շրջարկում: Իսկ ինչպե՞ս է մտածում Տարոն Մարգարյանը: Իհարկե, նա տվյալ դեպքում մի պաշտոնյա է, որը փորձում է խուսանավել, բայց հատկանշակն է, իհարկե, թե որպես խուսանավման միջոց ի՛նչ դիսկուրսներ են ընտրվում: Դատելով «չպահանջելու» մասին պնդումից՝ Երեւանի քաղաքապետի համար հայը փասոտրեն ոչ թե պետականություն եւ հասարակություն ունեցող միավոր է, այլ մի համայնք՝ միլեթ, ինչպիսին եղել ենք, օրինակ Օսմանյան կայսրության մեջ: Հասարակությունը եւ պետությունը բնականորեն կառուցվում են դրա անդամների միյմանց նկատմամբ պահանջներ՝ պարտականություններ եւ իրավունքներ ունենալու շուրջ: Հասարակական միասնությունը չի բացառում շահերի սուր բախումներ, ինչպես եւ սուր պահանջներ, որոնց լուծումը գրավոր օրենքի տառի շրջանակներում է: Համայքնի դեպքում, իհարկե, գրված օրենքը պարտադիր չէ, շահերի բախումը՝ քողարկելի եւ լուծելի չգրված պապենական «մարդկային» նորմերի շրջանակներում: Նույնն է, ըստ էության նաեւ Երնջակյանի հղումը «երեւանցի» լինելուն, որը խոսակցությունը նույնպես տեղափոխում է «մարդկային» եւ «չգրված օրենքների» դաշտ, այս անգամ գուցե ոչ այնքան համայնքային, որքան «քաղաքի տղուն» վայել՝ շրջապատի եւ ընկերության դաշտ: Ո՛չ համայնքայինը, ո՛չ էլ ընկերական-շրջապատայինն, իհարկե, ինքնին վատ բաներ չեն, բայց դրանք երբեք չեն կարող փոխարինել օրինականը եւ չեն կարող հիմք դառնալ պետականության ու հասարակության: Որքան անբնական է ընկերական շրջապատում բանեցնել գրավոր օրենքի լեզուն, նույնքան անհամարժեք է հասարակական հարցերը փորձել լուծել համայնքային եւ ընկերական-«մարդկայինով»:
Իշխանական պատասխանի հաջորդ վերլուծելի տարրը սովետական պաշտոնական լեզվի ժառանգութունն է, որին կանդրադառնամ գրվածքիս շարունակությունում: ....
<w:view></w:view><w:punctuationkerning><w:validateagainstschemas><w:compatibility><w:breakwrappedtables><w:snaptogridincell>
</w:snaptogridincell></w:breakwrappedtables></w:compatibility></w:validateagainstschemas></w:punctuationkerning>Unknownnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2778983216887972490.post-80572153611014299632010-05-25T02:09:00.000+05:002010-05-25T02:09:35.388+05:00Լեզվի "երկրորդ մանիֆեստ"Նախքան բլոգի շարունակելը, ուզում եմ մի անգամ էլ ճշտեմ որոշ հարցեր:
Էս պահին կարելի է ֆքիսել, որ օտարալեզու դպրոցների թեմայի շուրջ բանավեճն ինչ որ իմաստով սպառել է իրեն, քանի որ բերվել են արդեն բոլոր հնարավոր փաստարկներն ու հակափաստարկները, եւ բանավեճի մասնակիցների մի մասը անցել է ավելի գործնաան քայլերի, իսկ մյուսներն էլ վերադարձել են ավելի "ավանդական" թեմաների քննարկամանը:
Բայց սա բացարձակ չի նշանակում, որ լեզվի թեման իրեն սպառել է:
Ճիշտ հակառա՛կը:
Հայաստանում լեզվի թեմա չի բարձացվել 80-ականների վերջից: Այն ժամանակ էլ լեզվի թեման քննարկվել է զուտ ռուսալեզվության եւ ռուսալեզու դպրոցների արգելքի՝ այսինքն բավականին մակերեասասյին մակարադոկով: Հետագա տարիներին ըստ էության Հայաստանաում չի եղել ո՛չ լեզվի թեմայի քննարկում, ո՛չ էլ լեզվի ոլորտում որեւէ քաղաքականություն: Արգելքը կարող էր քաղաքականութան սկիզբ միայն հանդիսանալ, բայց ոչ միակ քաղաքականություն:
Իսկ լեզվի մասին գերակայող կարգախոսը՝ պահպանե՛նք մայրենին, առհասարակ ձեւակերպվել է 60-ականներին հիմնականում բանաստեղծների կողմից: Եվ սա եղել է լեզվի թեմայի վերջին ձեւակերպումը մեզանում: Այս ձեւակերպումը բխել է այն ժամանկվա օբյեկտիվ վիճակից՝ Հայաստանի փաստացի գաղութի կարգավիճակից, բայց չի կարող համապատասխանել այսօրվա պայմաններին:
Ինչպես եւ այլ ոլորտներում, լեզվի խնդրում նույնպես զուտ պահպանողական ռազմավարությունը ի հայտ է բերում իր անարդյունավետությունը: Ինչ որ առումով, կարելի է ասել, որ օտարալեզու դպրոցների հարցը ծագեց օբյեկտիվ հիմքերի վրա: Եվ նույնիսկ եթե հիմքերը այնքան էլ օբյեկտիվ չեն այսօր, դա առաջին ահազանգն էր առ այն, որ եթե լեզվի խնդիրը չձեւակերպվի նորից, ապա ուշ թե շուտ ստիպված ենք լինելու հաշտվել հայերենի երկրորդական կարգավիճակի, այդ թվում օտարալեզու միջնակարգ կրթության հետ:
Կրկնվում է, ի դեպ, ճիշտ նույն պատմությունը ինչ հողեր պահել-չպահելու խնդրում: Պահելու համար պետք է զարգացնել. զուտ պահելը ուշ թե շուտ բերում է պարտության: Հետեւաբար պետք է լեզվի ոլորտում եւս ակտիվ եւ համակարգված քաղաքականություն, իսկ դա չի կարող լինել առանց թեմայի նախնական ձեւակերպման մտավորականների կողմից:
Ինչպես երեւի կռահել եք նախորդ գրառումներից լեզվի թեման միայն հայերենի խնդիր չէ ինձ համար: Հայերենի խնդիրը շատ կարեւոր է, բայց այն ընդամենը մեկ կետն է լեզվի խնդրի:
Հետեւաբար, երբ ասում եմ լեզվի թեմայի ձեւակերպում, ի նկատի ունեմ շատ լայն մի դաշտ: Իսկ երբ ասում եմ լեզվի ոլորտում քաղաքականություն ի նկատի ունեմ, այդ լայն դաշտի քննարկումից ծնված ձեւակերպումների հիման վրա նաեւ հայերենի զարգացման ծրագիր:
Որպեսզի այս լայն դաշտի բացատրման խնդրին այլեւս չանդրադառնամ, եւ հետագայում խոսեմ արդեն կոնկրետ թեմաներից, մի քանի կետերով տամ այն առնչւոթյունները, որոնք, իմ կարծիքով ունի լեզվի մեծ թեման: Ցուցակը ամբողջական չէ, բայց կարող է պատկերացում տալ այն մասին, թե ի՛նչ ի նկատի ունեմ:
Լեզուն առնչվում է փիլիսոփայության եւ գիտության հետ, որովհետեւ լեզուն հստակ մտքի, իմաստների եւ հասկացությունների կերտման ոլորտն է: <o:p></o:p>
Լեզուն առնչվում է մշակույթի հետ, որովհետեւ արժեքների եւ ասելիքի հարց է: <o:p></o:p>
Լեզուն առնչվում է բարոյագիտության հետ որպես  ճշմարտության եւ կեղծիքի հարց:<o:p></o:p>
Լեզուն առնչվում է քաղաքականության հետ, որովհետեւ լեզուն սահմանում, հետեւաբար նաեւ` բաժանում է, հետեւաբար նաեւ տալիս է ընտրելու հնարավորություն: <o:p></o:p>
Լեզուն առնչվում է հանրապետական հասարակարգի հետ, քանի որ վերջին կառուցված է հրապարակային խոսքի եւ բանավեճի շուրջ: <o:p></o:p>
Լեզուն առնչվում է իրավունքի հետ որպես ազատ խոսքի հարց: <o:p></o:p>
Լեզուն առնչվում է կառավարման տեխնոլոգիայի հետ որպես որոշումներ ընդունելու գործիք: Անորոշ լեզուն` հիմքն է անարդյունավետ որոշումների:  <o:p></o:p>
Լեզուն առնչվում է հեղափոխության հետ, որպես իրերին իրենց անուններով կոչելու գործիք: <o:p></o:p>
Լեզուն առնչվում է պատմության հետ, որովհետեւ պատմական զարգացման ե՛ւ առարկա է, ե՛ւ ենթակա: <o:p></o:p>
Լեզուն առնչվում է ազգայինի հետ, որովհետեւ ինքնության հարց է: <o:p></o:p>
Լեզուն առնչվում է հոգեւորի հետ, որպես «լեզուներով խոսալու»` գլոսալալիայի հարց: <o:p></o:p>
Լեզուն առնչվում է կրթվածության հետ որպես «լեզուներ իմանալու» հարց: <o:p></o:p>
Լեզուն առնչվում է պետության հետ որովհետեւ անկախության հարց է: <o:p></o:p>
Շարքն, իհարկե կարելի է շարունակել: <o:p></o:p>
Գաղտնիք չէ, որ այպիսի վերաբերմունքը խոսակցականի նկատմամբ եզակի երեույթ չէ:
Թվում է թե դա դրական է լեզվի պաշտպանության տեսակետից, բայց իրականում, սա մի արխաիկ ու անգրագետ մոտեցում է, որը միայն նպաստում է գրական հայերենի կոնսերվացմանը եւ մրցողոնուկության թուլացմանը: Խնդիրը շատ բազմակողմանի է, դրա համար մեկ հաղորդագրությամբ այն ամբողջապես չենք կարող լուծել: Բայց փորձեմ մի քանի նախնական բան ասեմ:
Նախ` խոսակցական լեզուն գարշելի կոչել անընդունելի է, քանի որ դա ուղղակի վիրավորանք է այն լեզվի նկատմամաբ, որով մենք ամեն օր շփվում ենք, եւ որը փաստացի մեր հարազատ լեզուն է: Գարշանք տածել խոսակցական հայերենի նկատմամբ, նշանակում է գարշանք տածել հայերնի լիարժեք մի մասի, հետեւաբար նաեւ բուն իսկ հայերենի նկատմամբ:
Երկրորդ` պետք է հասկանալ, թե ի՛նչ է իրենից ներկայացնում խոսակցական երեւանյան լեզուն: Խոսակցականը պետք է տարբերել ե՛ւ սլենգից, ե՛ւ բարբառից: Սլենգը նույնպես խոսակցական լեզվի մասն է, բայց շատ սպեցիֆիկ մաս է, որի մասին պետք է առանձին խոսել: Ինչ վերաբերվում է բարբառին, ապա խոսակցական երեւանյան լեզուն չի կարելի շփոթել արարատյան բարբառի երեւանյան խոսվածքի հետ, որն ըստ էության, անհետացել է: Երեւանյան բնիկ խոսվածքն իր առոգանությամբ, արտասանության առանձնահատկություններով շատ ավելի մոտիկ էր, օրինակ, այսօր էլ գոյություն ունեցող Լոռվա խոսվածքին, քան այն խոսակցականին, որով մենք այսօր խոսում ենք Երեւանում: Մեր խոսացածը ոչ թե բարբառն է, այլ գրական արեւելահայերենի խոսակցական մի տեսակ, որը մի քիչ ավելի է պահպանել բուն արարատյան բարբառից քան գրականը: Օրինակ, արարատյան բարբառով խոսալու դեպքում, պետք է ասեինք` ֆոտ, ֆոքի, ֆող` հոտ-ի, հոգու եւ հող-ի փոխարեն, կամ` հաղալ, հեղդել, հավող` խաղալու, խեղդելու եւ խաղողի փոխարեն: Նաեւ` գրըմ եմ, խոսըմ եմ, փոխանակ` գրում եմ, խոսում եմ եւ այլն: Արդ, մեր խոսակցականը բարբառ չէ, այլ գրականի մի տարբերակ:
Երրորդ` խոսակցականն ինքն ունի տարբեր դրսեւորումներ: Օրինակ, երբ ասում ենք` «էստեղ» դա խոսակցականի յուրահատուկ բարձր ոճն է` առավել մոտիկ գրականին, բայց կա նաեւ «ստեղ», որը կարելի է կոչել խոսակցական նորմա է, կամ` «ստե», որն արդեն ավելի ցածր ոճ է ընկալվում: Իհարկե, այդ ամենն, իր հերթին պայամանականություն է: Ասենք, 5-րդ դարի նորմալ արտասանության տեսակետից, ճիշտ էր ` էրեխա կամ օղորմի ու օչխար, բայց ասյօր գրական է համարվում` «յէրեխան», «վողորմին» ու «վոչխարը», որոնք սկզբնապես ռամկական ու բարբառային տարբերակներ էին: Ամեն դեպքում, որպեսզի չխորանանք մանրամասնությունների մեջ, կարող ենք պայմանավորվել, որ խոսակցական լեզու ասելով ի նկատի ունենք այսօրվա խոսակցականի չեզոք ոճը` խոսակցականի նորման (այսինքն` «ստեղ»-ը, բայց ոչ «էստեղ»-ը կամ «ստե»-ն):
Չորրորդ` խոսակցական հայերենը հայերենի համակարգի լիարժեք մասն է: Ամենատարածված սխալներից է հայերենը նույնացնել միայն գրական արեւելահայերնի հետ: Դա վնասում է նախ եւ առաջ հենց նույն գրականին: Գրական լեզուն չի կարող մեկուսի գոյություն ունենալ: Նախ` այն ի սկզբանե ստեղծվել է բարբառի եւ գրաբարի հիման վրա, այլ ոչ թե ինքն իրեն իջել է երկնքից: Այսօր էլ գրական արեւելահայերենը պետք է սնվի երեք հզոր աղբյունրեից` գրաբարից, բարբառներից եւ խոսակցական հայերենից: Գրաբարը բառապաշարի եւ բառաշինության հզոր շտեմարան է, որի բարիքներն այսօր էլ սպառված չեն: Բայց խոսակցականն էլ ա՛յն դերն ունի, որ գրականին մատակարարում է կենդանի ժողովրդական լեզվաստեղծագործության ձեւեր` կայուն արտահայտություններ, բառերի նոր` հաճախ անսպասելի նշանակություններ եւ այլն: Եթե գրաբարն, այսպես ասած, «վեհացնող» գործառույթ է կատարում, ապա խոսակցականը` կենդանացնող եւ համ ու հոտ տվող: Դրանք կարեւոր են երկուսը միասին` չեզոքացնելով ծայրահեղության սպառնալիքները: Կարելի է օրինակ վերցնել անգլերենից, որն ունենալով հզորագույն բառապաշար, չի խորշում անընդատ փոխառություններ կատարել խոսակցական լեզվից դեպի գրական: Հայկական գիտական կամ նույնիսկ հրապարակախոսական տեքստում, կարող է անընդունելի ընկալվել «տակ տալ», «թքեց», «յանը տարավ» եւ նման արտահայտությունների օգտագործումը, բայց նույն անգլերենն ու ռուսերենը, շատ ավելի ազատ են այդ առումով: Ի դեպ, սա կարեւոր է մանավանդ գեղարվեսատական տեքստերի առումով: Օրինակ, որքա՜ն ավելի լավը կարող էր լիներ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը», եթե մշեցի գյուղացիները այդ գրքում խոսեին ոչ թե գրական արեւելահայերենով, այլ իրենց բնիկ լեզվին կամ գոնե գրական արեւմտահայերնին մոտիկ` արեւելահայ ընթերցողի համար ադապտացված մի լեզվով: Այդ հնարը` լեզվական տարբեր շերտերի` երկու գրականների, բարբառների համադրումը մեկ գեղարվեստական ստեղծագործության մեջ հոյակապ կերպով իրականացրել է Մահարին իր «Այրվող Այգեստաններ»-ում, որի շնորիհվ գիրքը հատուկ հմայք ունի:
Հինգերորդ` շատերը գիտեն, որ գրական արեւելահայերնը ստեղծվել է 19-րդ դարի սկզբում արարատյան բարբառի հիման վրա: Բայց քչերն են ընկալում, որ գրաբարը, երբ այն գրի էր առնվում 5-րդ դարում ոչ թե վերնախավային բարձրաոճ լեզու էր, այլ կենդանի ժողովրդական խոսք: Դա այն աստիճան ակնհայտ է, որ նույնիսկ 1500 տարի անց հմուտ լեզվաբանները, ինչպես օրինակ, Ա, Մեյեն հոյակապ տեսնում են կենդանի լեզվի այդ շունչը: 5-րդ դարի դասական գրաբարյան տեքստերին բնորոշ են այնպիսի ոճեր, արտահայտություներ, ձեւեր, նույնիսկ շարահյուսություն, որոնք հատուկ են հենց խոսակացականին, այլ ոչ թե գրական բարձր լեզվին: Հենց մեր չսիրված «տակ տալու», «յուղ վառելու», «փայտիկին թքելու» այն ժամանկվա համարժեքները քիչ չեն դասական գրաբարյան տեքստերում: Ուղղակի դրանք այսօր չեն ընկալվում որպես այդպսիք սովորական ընթերցողի կողմից, քանի որ այդպիսի կառուցվածքների բացահայտման համար պետք է լեզվաբանական վերլուծություն: Գրաբարն իր ժամանակին շատ ավելի կենդանի է եղել, քան մենք կարող ենք պատկերացնել, եւ գրական արեւելահայերնն էլ պետք չէ վերածել մումիայի:
Վեցերոդ` կան մի քանի ոլորտներ, ուր խոսակցական հայերենի կենդանանար օգնությունն ուղղակի անհրաժեշտ է գրականին: Օրինակ, շատերն են բողոքում արտասահմանյան ֆիլմների հայերեն թարգմանություններից: Մասամբ դա իհարկե, ռուսալեզու կեղծ սնոբիզմի դրսեւորում է, բայց մասամաբ նաեւ ճիշտ հիմք ունի: Որովհետեւ, ասենք, կենդանի խոսակցական անգլերենով նկարահանված կինոն, բավականին անհեթեթ է նայվում, բարձրաոճ ընկալվող գրականով թարգմանված: Մինչ խոսակցականի մեջ կարելի է գտնել բազմաթիվ համարժեքներ, որոնք շատ ավելի բնական ու կենդանի կդարձնեն թարգմանությունը: (Ահստեղ հատուկ չիեմ անդրադառնում հայկական սերիալների խնդրին, քանի որ այնտես բացի խոսակացկանից ներկայացված է նաեւ սլենգը, որն առանձին թեմա է): Նույնը վերաբերվում է գեղարվեստական գրականությանը եւ այլն:
Յոթներորդ` պետք է տարբերել «հայերենի կենցաղային լեզվի վերածվելու» մարտահրավերը եւ կենցաղում օգտագործվող խոսակցական հայերենի խնդիրը: Կենցաղային լեզուն ոչ թե լեզվի այս կամ այն կոնրետ ձեւն է` գրական, խոսակցական եւ այլն, այլ գործառույթը: Այսինքն` գրական լեզուն հանգիստ կարող է վերածվել միայն կամ հիմնականում կենցաղային գործառույթ ունեցողի, եթե այդ լեզվով չեն ձեւակերպվում մտքեր, հասկացություններ, արժեքներ: Եվ նրանք, ովքեր պաշտպանում են գրական հայերենը խոսակցաակինի ազդցեցությունից, նաեւ նպաստում են այն բանին, որ գրական հայերենը` մեկուսանալով եւ իր սնուցիչ կապը կորցնելով լեզվի այլ շերտերի հետ կորցնի իր մրցունակությունը, եւ դադարի կենդանի ու արդիական միտք արտադրող լեզու լինելուց` վերածվելով թանգարանային արժեքի (իհարկե խոսքը խոսակցականի չափավոր ազդեցության մասին է, հաշվի առնելով, որ լեզվի այլ շերտերը, այդ թվում նույն գրաբարը նույնպես պետք է ունենան իրենց ներգործությունը):
Այնպես, որ խոսակցական հայերենից գարշելու փոխարեն, այն պետք է սիրել եւ ուշադիր լինել նրա նկատմամբ նույնքա՛ն որքան գրականի: Այլապես «պահպանենք մայրենին» մոգական ոգեկոչումներն այդպես էլ կմնան առանց որեւէ արդյունքի:
Բայց այժմ մի ճշտում եմ ուզում կատարեմ, որը գուցե առաջին հայացքից հակասող թվա երեգվա գրածներիս:
Իրականում օտար լեզու հասկացությունը պայմանական է:
Խնդիրն այն է, որ լեզուների միջեւ եղած տարբերությունները չափազանցված են շարքային քաղաքացիներիս ուղեղներում: Չնայած լեզուների ահհռելի բազամազանությանը, իրականում կա մեկ միասնական մարդկային լեզու` «մարդկերեն»: Խոսքը ոչ թե ուտոպիստական նախագծային լեզվի, կամ լեզու բառի պայմանական կիրառության մասին է: Մարդկային լեզուն իրոք միասնական է այսօր եւ այստեղ: Առանձին լեզուները ընդամենը «մարդկերենի» մասնավոր դրսերումներն են:
Ինչպե՞ս:
Լեզուների տարբերության մաիսն պատկերացումը հիմնված է լեզուների արտաքին` մակերեսային շերտի` հնչյունաբանության, բառապաշարի եւ այլնի բազամազանության իրական փաստի վրա: Բայց լեզվի իրական կառուցվածքն այդ արտաքին շերտը չի կազմում, այլ ձեւաբանական հիմնարար մեխանիզմները: Օրինակ, այն, թե ինչպե՛ս են տարբեր բառերը իրար հետ կապվում իմաստալից եւ հոդաբաշխ խոսք ստանալու համար` ի՛նչ տիպի գործիքների եւ հարաբերություններրի միջոցով: Չխորանալով լեզվաբանության մթին անտառի մեջ, մի երկու օրինակ բերեմ: Ասենք այսպիսի մի նախադասություն. «կռդունքը բարվցնում է պրտունքի բրդունքը սրդունքով»: Չնայած այս «նախադասության» բառարանային անիմաստությանը, այնուամենայնիվ չի կարելի ասել, որ մենք չենք հասկանում թե ինչի մասին է խոսքն այստեղ: Համենայն դեպս պարզ է, որ առկա է մի գործողցություն, որը կատարում է ոմն «կռդունք» «սրդունքի» միջոցով «բռդունքի» նկատմամբ, որը պատկանում է «պրտունքին»: Այս հասկանալը հնարավոր է դառնում շնորհիվ նրա, որ մենք օգտագործում ենք հայերենին բնորոշ ձեւաբանական գործիքները` վերջավորութունները, ածանցները, հոդերը եւ այլն: Երբ սովորում ենք օտար մի լեզու նույնպես զորյից չենք սկսում: Այդ լեզվում մենք սովորաբար գտնում ենք արդեն ծանոթ կառուցվաքծներ` եզակի-հոգնակի թիվ, անցյալ-ներկա ժամանակ, եւ այլն, եւ այլն: Արտաքին դրսեւորումները տարբեր են, բայց կառուցվածքը նույնն է:
Եւ ահա լեզվաբանության տիպաբանության տեսակետից աշխարհի լեզուների ողջ բազմազանությունը բաժանվում է ընդամենը երկու-երեք տիպերի (նայած դասակարգման սկզբունք): Ասենք, սինթետիկ եւ անալիտիկ, էրգատիվ եւ նոմինատիվ եւ այլն: Խոսքը ոչ թե լեզուների դասակարգման մասին է ըստ ցեղակցության, այլ ըստ տիպի: Իրար հետ բացարձակ ոչ մի առնչություն չունեցող լեզուները, ասենք` ացտեկերենը եւ ֆիներեը կարող են ունենալ շատ մոտիկ տիպաբանություն: Եւ այս տիպերն էլ կայուն ու հարատեւ չեն` միեւնույն լեզուն իր պատմական զարգացման ընթացքում շատ հաճախ անցնում է մի տիպից մյուսը: Ասենք հին անգլերենը դասական սինթետիկ լեզու էր, իսկ նորը դասական` անալիտիկ:
Տիպերի քանակը անվերջ չէ` այն շատ փոքր է: Ամենատարբեր լեզուները իրենք իրենց մեջից ստեղծում են նույն հարաբերությունների եւ կառւոցվածքների տիպերը: Դա այդպես է, որովհետեւ բոլոր լեզուների հիմքում ընկած է մեկ եւ միասնական մարդկային մտածողությունը: Այս իմաստով լեզվաբանորեն անապացուցելի են այն մարդկանց պնդումները, համաձայն որոնց ամեն լեզուն դա առանձին մտածողություն է: Այս փաստարկն այսօր պատրաստ են օգտագործել թե՛ օտարալեզու կրթության կողմնակիցները, թե՛ հակառակորդները Հայաստանում: Լեզուն ինքնին աշխարհայացք չէ: (Բայց ահա դպրոցն արդեն աշխարհայացք է): Օրինակ, այնպիսի տարբեր լեզուներ ինչպիսիք են անգլերենը, բուլղարերենը, պարսկերենը, հինդուն պատկանում են նույն` անալիտիկ տիպին: Բայց չի կարելի ասել, որ դրանից անգլիացիների, բուլղարների, պասրիկների եւ հնդիկների մտածողությունն նույնն է: Հայերենը, ռուսերենը, լիտվերենը` գերազանցապես սինթետիկ են (հայերենը մի քիչ ավելի պակաս), բայց դա էլ ոչ մի բանի մասին չի ասում: Լեզվի արտաքին շերտին պատկանող որոշ փաստեր կարող են արտահայտել, իհարկե, տցյալ ժողովցդրի պատմականորեն ձեւավորված մտածողությունը, բայց դրանք շատ մակերեսային փաստեր են ու բուն լեզվին չեմ վերաբերվում:
Այսպիոսով, լեզուն մտածողություն է այն իմաստով, որ նա համամարդկային մտածողության ընդհանրությունն է ցույց տալիս, բայց մտածողություն չէ այն իմաստով, որ արտահայտում է տարբեր ազգերի մտածողությունը:
Ուրեմն ի՞նչ: Հարազատ լեզվից կառչելն անիմա՞ստ է: Անցնե՞նք օտարալեզու կրթության եւ առհասարակ օտարալեզվության:
Ճիշտ հակառակը:
Դիտարկենք օրինակով: Բոլորս մարդ ենք եւ ունենք երկու աչք, երկու ականջ, մեկ քիթ եւ այլն: Բայց դա հետաքրքրիր չէ: Մարդիկ հետաքրքրիր են ոչ թե իրենց ընդհանրությամբ, որն ակնհայտ է, այլ թեկուզ չնչին, բայց տարբերություներով: Եվ չնայած այն բանի, որ ընդհանրությունները ակնհայոտերն ավելի շատ են, մենք պատրաստ ենք ուշադրություն դարձնել թեկուզ մեկ տարբերության, եւ անտարբեր ենք 1000 ընդհանրթւոթյան նկատմամբ:
Ակնարկս պարզ է: Ազգերն ու լեզուները նույնպես հետաքրքրիր են իրենց տարբերությամբ, այլ ոչ թե ընդհանրությամբ: Օտարալեզու կրթությամն հայը ոչինչ չունի տալու աշխարհին, որը այլ որեւէ մեկը բացի իրենից չի կարող տալ: Իսկ ահա հայալեզու հայը թեկուզ պոտենցիալ իմաստով կարող է տալ մի բան, որը միայն իրենն է:
Բայց այստեղ էլ մի ծուղակ կա: Հետաքրքրիր է ոչ թե բացարձակ տարբերությունը, այլ այն տարբերությունը, որը գոյություն ունի սկզբնական միասնականության համատեքստում: Եթե պատկերացնենք մի լեզու, որը բացարձակ ոչ մի կապ չունի այլ լեզուների հետ, բացարձակ այլ սկզբուքներով է կառուցված, ապա դա նշանակում է, որ այն նաեւ բացարձակ անթարգմանելի, անհասակնալի եւ անհետաքրքրիր է:
Լավն այն է, երբ կա մեկ երաժշտություն, բայց բազմաթիվ երգեր: Այսինքն` կարեւոր է ե՛ւ միասնությունը, ե՛ւ տարբերությունը:
Սա իհարկե, ինքին հայտնագործություն չէ: Նույնիսկ ինչ որ առումով հանրահայտ փաստ է:
Բայց այստեղից կարելի է հանգել մի հետաքրքրիր տարակարծության: Ճիշտ հասկացված ազգայինն ու ունիվերսալը համընկնում են: Օրինակ հայերիս համար ամենազգայինն են 5-րդ դարի լուսավորիչները` Խորենացի, Եղիշե կամ 19-20-րդ դարի գրականությունն ու արվեստը` Աբովյան, Նալբանդյան, Վարուժան, Չարենց, Սարյան, Արամ Խաչատրյան եւ այլն: Բայց դրանք բոլորը չունեն որեւէ էթնիկ ֆոլկլորային երանգ, այլ հակառակը ունիվերսալ են: Նրանք ստեղծագործել են համամարդկային լեզվով, համամարդկային` ֆորմաների մեջ: Այդ ֆորմաներից ոչ մեկը չի ստեղծվել Հայաստանում: Եվ հետաքրքրիր բան է ստացվում: Հայերն այն ժամանակ համամարդկային քաղաքակրթությանը միացան, երբ սկսեցին հայերեն ստեղծագործել:
Այսինքն` գավառական է ոչ թե հայալեզու հայ լինելը, այլ ճիշտ հակառակը` օտարալեզու հայ լինելը: Հայալեզու հայը համամարդկայինի կրող է, օտարալեզու հայը նախ բոլոր շանսերն ունի վերածվելու գավառական արմյաշկայի, կամ էլ լավագույն դեպքում ուղղակի դուրս մնալ համաշխարհային գործընթացից:
Երբ խոսք է գնում օտար լեզուներին տիրապետելու մասին (անձամբ կողմ եմ, որպեսզի հայաստանցիներս իմանանք հնարավորիսս շատ օտար լեզուներ), ապա լռելյայն ընդունվում է, որ հայերեն մենք գիտենք: Իրականում, մեր խնդիրն այն է, որ մենք հենց հայերենին չենք տիրապետում: Չէ, խոսքն այն բանի մասին չէ, որ ունենք ռուսական կրթությամբ մի զանգված. ոչ էլ այն բանի մասին, որ դպրոցականները վատ կամ լավ են սովորում հայերեն: Սրանք առանձին խնդիրներ են: Խոսքն այն բանի մասին է, որ նույնիսկ հայկական կրթություն ունեցողները, իրականում հայերենին լիարժեք չեն տիրապետում: <o:p></o:p>
Բանն այնն է, որ մենք հաճախ շփոթում ենք հայերենը եւ գրական արեւելահայերենը: Իրականում հայերենը դա մի մեծ համակարգ է, որի լիարժեք մասեր են բացի գրական արեւելահայերենից նաեւ` դասական հայերենը (գրաբարը), գրական արեւմտահայերնը, հայկական բարբառները, վերջապես խոսակցական լեզվի տարբերակները (խոսակցականը պետք է տարբերել բարբառերից, ինչպես նաեւ սլենգից եւ ժարգոններից): Խոսակցական հայերնի միիսն դեռ առանձին կխոսեմ հետագայում, այժմ մնացած տարրերի մասին:
<o:p></o:p>
Իհարկե, խոսքն այն բանի մասին չէ, որ յուրաքանչյուր հայաստանցիլ իարժեք տիրապետի գրաբարին: Առավել եւս տարրօրինակ կլիներ պահանջել բարբառների լիարժեք տիրապետումը, մանավանդ հաշվի առնելով հայկական բարբառների բազմազանությունը: Բայց մյուս կողմից, առանց գրաբարի մասին ընդհանուր պատկերացում ունենալու հնարավոր չէ խոսել հայերենին տիրապետելու մասին: Նույնն էլ վերաբերվում է գրական արեւմտահայերենին: Ինչ վերաբերվում է բարբառներին, ապա այստեղ խոսքը պետք է գնա ոչ թե յուրաքանչյուր բարբառի, այլ հայերենի բարբառային համակարգի ընդհանուր օրինաչափությունների պատկերացման մասին: <o:p></o:p>
Արդ, գրաբարը հանրակրթական դպրոցներում` անհրաժեշտություն է: Իսկ գրական արեւմտահայերենի եւ բարբառների մասին պատեկարացում կազմելու խնդիրը կարելի է լուծել ոչ թե նոր` առանձին առարկաների ներմուծումով դպրոցներ, այլ հայերենի դասերի ընդլայնման միջոցով: Վերջինը չի պահանջում մեծ միջոցներ: Բավական է մի քանի դաս, որպեսզի այդ խնդիրը լուծվի: Ինչ վերաբերվում է գրաբարին, ապա այստեղ անհրաժեշտ է առանձին առարկա, բայց շեշտեմ, որ դրա նպատակը ոչ թե գրաբար սովերեցնելն է, այլ պատկերացում տալը, այսինքն` այստեղ եւս մեծ ռեսուրսներ եւ ծանրաբեռնվածութուն չի պահանջվում: <o:p></o:p>
Փորձեմ համառոտ հիմնավորեմ, իսկ եթե կարճ հիմնավորումս անհամոզիչ թվա, կփորձեմ ընդարձակվել արդեն այստեղի եւ ֆեյսբուքի մեկնաբանությունների դաշտում: Մեզանում յուրահատուկ վախ կա գրաբարի նկատմամբ նույնիսկ հայկական կրթություն ունեցող մարդկանց շրջանակում: Կարծես խոսքն ինչ որ օտար լեզվի մաիսն է, այլ ոչ թե հայերենի: Շատերն էլ շփոթում են գրաբարն ու արեւմտահայերնը, այն դեպքում, երբ երկու գրական աշխարհաբարները մոտավորապես նույն չափով են տարբերվում գրաբարից: Մյուս կողմից էլ կա մի տեսակ արհամարհանք բարբառների եւ խոսակցական հայերենի նկատմամբ, կարծես դրանք էլ հայերեն չեն, այլ ինչ որ օտար մարմիններ: <o:p></o:p>
Իրականում մենք բոլորս էլ գրաբար բավականաչափ գիտենք: Խնդիրն այն է, որ եթե մեր գրականի քերականական հիմքը արարատյան բարբառն է, ապա բառապաշարի ճնշող մեծամասնությունը, ինչպես նաեւ արտասանության բազմաթիվ առանձնահատկություններ փոխառված են գրաբարից, այլ ոչ թե բուն արարատյան բարբառից: Գրական արեւալհայերենն իր ծագմամբ ուժեղ գրաբարացված բարբառն է: <o:p></o:p>
Գրաբարի թեկուզ մակերսային իմացությունը կամ գոնե գրաբարից վախի վերացումը, լուծում է բավականին մեծ թվով խնդիրներ: Ամենապարզունակը, բայց դպրոցականի համար բավականին կարեւորը` գրաբարից բացատրվում են մի շարք ուղղագրական կանոններ, որոնք աշխարհաբարում անմեկնելի են: Բայց ավելի կարեւոր է այն, որ գրաբարի իմացությունը ավելի բաց ու ճկուն է դարձնում հայերենի տիրապետումը: Օրինակ, թափանցիկ են դառնում բազմաթիվ բառերի նախնական իմաստները կամ դրանց բազմիմաստությունը, էլ չասած ուղղակի բառապաշարի բազմապատկման մասին, շնորհիվ գրաբարյան տեքստերի հետ առնչվելուն: Ասենք, գրաբարում «տեսություն» բառը նշանակում ե՛ւ տեսողություն, ե՛ւ տեսակցություն, ե՛ւ տեսք, ե՛ւ բուն տեսություն – թեորիա: Այդ նշանակությունների դաշտը հաշվի առնելով, տեսականի մասին խոսելուց, դժվար է դառնում պատկերացնել կյանքից կտրված տեսություն: Հակառակը, տեսությունը հենց այն է ինչ տեսանելի է եւ տեսադաշտում է: Սա պատահական օրինակ էր, բայց իմ կարծիքով վատ չի ցույց տալիս` ի՛նչ է բառերի թափանցիկությունը: Գրաբարի իմացութունը նաեւ բանալի է դարերով ստեղծած ժառանգությանը, որի մեծ մասը անհասանելի է ներկայիս հայերի համար: Բավականաչափ ռեսուրսներ են ծախսվում դրանք աշխարհաբար թարգմանելու համար, բայց մի զգալի մասը մնում է միայն գրաբարով: Դա շատ սահմանափակ է դարձնում մշակութային մեր տեսադաշտը, որը Խաչատուր Աբովանից այն կողմ չի անցնում: Էլ չե՛մ ասում, որ գրաբարով թարգմանված բազմնաթիվ համաշխարհային արժեքներ, աշխարհաբարով թարգմանված չեն` Արիստոտելից մինչեւ Վերգիլիուսի Էնեական: Սա էլ ռեսուրսի խնայողութուն կարող է լինել: Կարելի է հիշել Ճապոնիայի եւ Չինաստանի օրինակները, ուր նույնպես, չնայած հրաժարվել են հին գրական լեզուներից, բայց դրանք դասավանդվում են դպրոցներում, եւ դրանց իմացությունը պարտադիր է կրթված մարդկանց համար: Հին ճապոներենոց մինչ այժմ գրում են բանաստեղծություններ: Ընդ որում, հին չինարենը անցնում էին Չինաստանի դպրոցներում նույնիսկ Մաոյի եւ մշակութային հեղափոխության տարիներին: Իսկ ճապոնացիներին հին ճապոներենը չի խանգարում տեխնոլոգիաների առումով առաջատար ազգ լինելուն: Որքան գիտեմ, լատիներենը նույնպես դասավանդվում է Իտալիայի դպրոցների մեծ մասում: <o:p></o:p>
Գրաբարը որպես հանրակրթական դպրոցի առարկա, ահա՛, մի առաջարկ, որը կարող է հակադրվել կառավարության հայտնի նախաձեռնությանը, կամ ծայրահեղ դեպքում փոխլրացնել այն: <o:p></o:p>
Հ.Գ. Սա միակ պոտենցիալ հակաառաջարկը չէ, իհարկե, բայց այսօր այսքանը: <o:p></o:p>
Քաղաքականությունը առնչվում է օրակարգերի ձեւակերպման եւ որոշումների ընդունման հարցի հետ, իսկ եթե դա հանրապետական կարգին բնորոշ ժողովրդավարական քաղաքականություն է, ապա նաեւ` ազատ եւ հրապարակային խոսքի ու բանավեճի հետ: Բոլորը նաեւ լեզվի հետ առնչվող խնդիրներ են:
Ներկայիս Հայաստանի համար բնորոշ են արհեստական, հաճախ` երկրից դուրս ձեւակերպված քաղաքական օրակարգերը:
Վառ օրինակ է հայ-թուրքական հարաբերությունների հարցը որպես վերջին երկու տարվա գլխավոր օրակարագային խնդիր: Այս պահին կարեւոր չէ` արդյոք դա ճիշտ թե՞ սխալ քաղաքականութուն էր: Կարեւորն այն է, որ այս խնդիրը հայ հասարակության մեծամասնության կողմից երբեք չի դիտարկվել առաջնային, այս խնդրի պահանջարկը չի հասունացել հայ հասարակության ներսից, եւ նույնիսկ իր ընտրողներին ապագա բռնակալ-ուզուրպատոր Ս. Սարգսանը երբեք չի ասել, որ սա լինելու է իր նախագահության առաջին երկու տարիների գլխավոր եւ փաստորեն օրակարգի միակ հարցը` չհաշված ձեռի հետ լյա-լյաի: Սա ընդամենը մեկ օրինակ է: Կարելի է բերել բազմաթիվ մեծ ու փոքր օրինակներ, երբ օրակարգի հարցեր են դառնում ներքին պահանջարկի հետ կապ չունեցող հարցեր: Այդ հարցերի մի մասը ձեւակերպվում է Հայաստանից դուրս, մի մասն էլ ներսում` վերնախավերի, այդ թվում ԶԼՄ-ների կողմից` շեղելով ուշադրությունը հասարակությանն իրապես հուզող ներքին խնդիրներից:
Ըստ էության, Հայաստանը որպես պետություն ասելիք չունի նաեր դրսի աշխարհին: Ճիշտ է կա երկու թեմա, որի շուրջ Հայաստանը փորձում է քաղաքական երկխոսություն ծավալել աշխարհի հետ` ցեղասպանության եւ Արցախի ինքնորոշման թեմաները: Երկուսն էլ պոտենցիալ պարունակում են համամարդկային` ունիվերսալ ասելիք: Բայց, թերեւս, կարող ենք ասել, որ նախ` այս պոտենցիալ ասելիքը եւս ձեւակերպվում է որպես պատմելիք, այլ ոչ թե ներկայի ասելիք: Դա հատկապես լավ է երեւում Արցախի հարցի օրինակով: Պատմելիքն այստեղ պատմական իրավունքն է, որը թեեւ մարդկայնորեն արդար է թվում, սակայն այդքան էլ լսելի չէ այսօրվա աշպարհի համար: Իսկ ասելիքը կարող էր լիներ ինքնորոշման իրավունքը, որը համահունչ է եւ անմիջականորեն բխում է արդի աշխարհի գաղափարախոսական հիմք հռչակվող` ժողովրդավարական` ազատ ընտրության իրավունքից: Ճիշտ է այս հարցում համաշխարհային ուժերն իրենք են դիմում կեղծիքի` խոսելով ժողովրդավարությունից, առավել հաճախ առաջնորդվում են հակաժողովրդավարական` գեոպոլիտիկ շահերով: Բայց կեղծում ենք նաեւ մենք, քանի որ ինքնորոշումից խոսալն անհեթեթ է, եթե փաստացիորեն այդ նույն ինքնորոշման` ազատ ընտրության իրավունքը խախտվում է բուն Հյաստանում: Եթե չլիներ վերջին` մեր կողմից ասելիքի կեղծման հանգամանքը, ապա այս հարցում մենք ասելիք կունենային աշխարհում, հենց թեկուզ բանավեճի տեսքով` ժողովրդավարական արժեքների քողի տակ իրականացվող գեոպոլիտիկ կեղծման մասին: Մյուս կողմից էլ, ինչպես տեսանք, հենց Ցեղասպանության եւ Արցախի հետ առնչվող հարցերում բնորոշ է արտաքինից ներմուծված օրակարգերի գերակայութունը:
Արդ, արհեստական` գերազանցապես դրսում ձեւակերպվող քաղաքական օրակարգերով կառավարվող երկրում, որը չունի ներքին ասելիք թե՛ դրսի աշխարհին, թե՛ սեփական քաղաքացիներին, բնական է նաեւ պետական լեզվի եւ պետական լեզվով իրականացվող կրթության երկրորդականությունը: Իրավ, այսպիսի պայմանենրում խոսքը գնում է փաստացի արտաքին` գաղութատիրական կառավարման եւ փաստացի արտաքինից կառավարվող` գաղութատիրական վերնախավերի մասին: Այս վերնախավը մի կողմից «լսելու չունի» սեփական ժողովորդից եւ ասելիք չունի սեփական ժողովրդին, մյուս կողմից էլ ասելիք չունի նաեւ դրսին, բայց դրսից «լսելու ունի՛: Կամ, ինչը նույնն է` չունի ասելիք եւ լսելիք հայերենով, բայց ունի լսելիք օտար մի որեւէ լեզվով: Հետեւաբար ավելի տրամաբանական եւ խնայողական է վերչախավերի կրթությունը միանգամից կազմակերպել օտար լեզվով, իսկ ազատ խոսքի իրավունքից զրկված ժողովորդին թողնել հայերենը: Դրանով լուծվում է մի քանի խնդիր: Օրինակ, հեշտանում եւ արագանում է դրսի լսելիքի ընկալումը գաղութատիրական վերնախավի կողմից: Հետո, ոչ ժողովրդավարական հասարակարգերում, վերնախավերը շատ հաճախ են ձգտել առանձնանալ ժողովդրից նաեւ լեզվի առումով: Չեմ պնդում, որ այս նպատակները գիտակցաբար են դրվում: Գիտակցական մակարդակով, ամենայն հավանականությամբ լրիվ այլ, թերեւս նույնիսկ` հայրենասիրական նպատակներ են դրվում: Բայց հարցի փիլիսոփայությունը, իմ կարծիքով, հենց սա է:
Ամփոփում
Ինչպես տեսնում ենք սեփական մշակութային եւ քաղաքական ասելիքից, նաեւ ազատ խոսքի իրավունքից զուրկ, արհեստական քաղաքական օրակարգերի եւ դրսից կառավարվող երկրում ապրող ժողովուրդը իրոք չունի սեփական լեզվի եւ սեփական լեզվով կրթութուն ստանալու անհրաժեշտություն: Խոսքը, կրկնեմ, առօրյա լեզվի մասին չէ: Հայերենը կարող է պահպանվել որպես, ասենք, առեւտրի, տնային եւ փողոցային խոսակցության, երկրորդական մշակութային արտադրանքի եւ այլնի լեզու: Բայց որպես քաղաքականության եւ ունիվերսալ մշակույթի լեզու հայերենի անհրաժեշտությունը չկա նշված պատճառներով: Լեզվի կարգավիճակն ընդամենը երկրի ներքին վիճակի ածանցյալն է, եւ ասելիքից, խոսքից ու լեզվից զուրկ ժողովուրդը` անասուն ժողովորդի կարգավիճակում է հայտնվում:
Մարդուց տարբերվող կենդանի էակին հայերենը անվանում է` անասուն, այսինքն` ասելիքից` խոսքից զուրկ: Մարդը, հետեւաբար` «ասունն է»` ասելիք ունեցողը:
Լեզվի հարցը, որն այսօր քննարկվում է Հայաստանում, խորքային իմաստով հենց այդ` ասելիքի հարցն է: Այդ հարցը կարելի է ձեւակերպել երկու ձեւով` ո՞ւնի արդյոք Հայաստանն այսօր ասելիք, կամ` կա՞ արդյոք այսօր հայերենով ասելիք: Երկուսն էլ իրականում նույն հարցն են, ինչպես կտեսնենք հաջորդիվ:
Կախված այս հարցերին տրվելիք պատասխաններից էլ, կարելի է պատասխանել` «պետք է արդյո՞ք հայերենը որպես պետական լեզու», «անհրաժե՞շտ են արդյոք ոչ հայալեզու դպրոցները» եւ նման հարցերին: Եթե Հայաստանն ասելիք չունի, եւ եթե հայերենով ասելիք չկա ու չի սպասվում, ապա հայերենը որպես պետական լեզու եւ հայալեզու կրթությունը իրոք անիմաստ են դառնում:
Ի՞նչ ասել է` ասելիք:
Այն կարող է տարբեր ոլորտներին պատկանել: Մենք կվերցնենք մշակութային, պատմական եւ քաղաքական` արտաքին ու ներքին ասելիքների խնդիրները:
Մաս Ա
Ասվում է. մենք պետք է բաց լինենք աշխարհին, շփման մեջ մտնենք աշխարհի հետ, մեկուսացված չլինենք: Եվ առաջարկվում է լուծում` բացենք օտարալեզու դպրոցներ: Ճիշտ հարցադրում եւ անարդյունավետ լուծում:
Աշխարհի հետ շփման մեջ մտնելու համար նախ` պետք է սեփական ասելիք ունենալ: Այսօր մենք ունենք միայն պատմելու, բայց ոչ ասելու բան: Այսինքն, աշխարհին կարող ենք ներկայանալ միայն մեր մշակութային անցյալով` պատմությամբ (պատմելու բանը), բայց ոչ մշակութային ներկայով` այսօրվա խոսքով (ասելիքը): Հետեւաբար բոլոր շանսերն ունենք թանգարանային ազգի վերածվելու` ազգագրության, բայց ոչ քաղաքականության եւ բուն պատմության ու մշակութաբանության ուսումնասիրման առարկա: Եթե այդպես է, եւ եթե ունենք միայն պատմելիք, բայց ոչ ասելիք, ուրեմն իրոք մեզ պետք չէ սեփական լեզու, այդ թվում բառացի իմաստով սեփական` հայերեն լեզու: Ի նկատի ունեմ ոչ թե կենցաղային հայերենը, որը կպահպանվի դեռ շատ երկար, այլ գրական եւ պետական հայերենը: (Ավելի մասնավոր հարց է հայերենով ստեղծված մշակույթի եւ հայկական մշակույթի նույնացումը, որը հետագայում քննարկման առանձին թեմա կարող է դառնալ):
Իսկ ինչպիսի՞ն է հարցը պատմամշակութային կոնտեքստի տեսակետից: 5-ից մինչեւ 20-րդ դարի սկիզբ հայ մշակույթն անմիջական շփման մեջ է եղել համաշխարհային քաղաքակրթության հետ, եւ այդ շփումն իրականացվել է հայերենի միջոցով: Հենց գրական հայերենի ստեղծումը 5-6 –րդ դդ-ում վերածեց հայերին մշակութակիր եւ աշխարհի հետ շփման մեջ մտնող միավորի: Մինչ այդ հայերենը սոսկ կենցաղային լեզու էր, եւ հայերն, ըստ էության, ձեւակերպված ասելիք աշխարհին չեն ունեցել: Այսինք` մենք դարձանք համաշխարհային մշակութային գործըթնացի լիարժեք մաս այն պահից, երբ «լեզու առանք»: Կամ` համաշախրահային մշակույթի կորղ դարձանք հայերենի շնորհիվ: Տեխնոլոգիան շատ պարզ էր` համաշխարհային գրական արժեքները նախ թարգմանվեցին եւ հետագայում էլ թարգմանվում էին հայերեն` հղկելով հայերենը որպես մտածողության եւ ունիվերսալ ասելիքի ձեւակերպման լեզու, իսկ հետո ստեղծվում էին արդեն նոր արժեքներ հայերենից եւ հայերենով: 17-18 եւ 19-րդ դդ.-ի հայկական մշակութային վերածնունդը նույնպես սկսվեց լեզվի վերագտնումից: Նախ` Մխիթարյանները վերականգնեցին գրաբարը եւ թաքրգմանչական ավանդույթը, ապա գրականի վերածվեցին նաեւ աշխարհաբար բարբառները: Այս ընթացքում հայկական մշակույթը համընթաց էր քայլում եվրոպական մշակութային գործըթնաներին: Բավական է հիշատակել, որ հայկական միջավայրում եվրոպականին համընթաց ներկայացված են եղել դասականությունը (այս մեկը մի փոքր ուշացումով), ռոմանտիզմը, սիմվոլիզմը, մասամբ` ֆուտուրիզմը եւ այլ ոճական ուղղություններ: Վիճակը փոխվեց «կոսմոպոլիտիզմի» դեմ ստալինյան պայքարին եւ ԽՍՀՄ-ում նեոռուսական կայսերապաշտության վերածննդին զուգահեռ: Սկսեց գործել գաղութատիրական մոդել: Հայաստանում գերակայող դարձավ օտարալեզու` ռուսական կրթությունը, հայկականը աշխարհի հետ սկսվեց առնչվել միջնորդավորված, եւ նույնիսկ թարգմանությունների մի զգալի մասը կատարվում էին ոչ թե բնագրից, այլ ռուսերենից: Ահա այստեղ են ներկայիս գավառակոնւթյան (իր երկու` օտարամոլության եւ կեղծ հայրենասիրական արտաքուստ զանազանվող տարնբերակներով) իրական ակունքները: Այս ժամանակ է, որ զրկվելով լեզվից, հայկական մշակույթը բնականաբար զրկվեց նաեւ ասելիքից, եւ բռնեց թանգարանային ազգի վերածվելու ճանապարհը: ԽՍՀՄ փլուզումից հետո գավառականությունը, դարձավ ակնհայտ փաստ, քանի որ աշխարհի հետ շփման հնարավորություն ստեղծվեց: Պարզվեց, որ աշխարհին ասելիք եւ տալու բան չկա: Բայց հետեւանքը պատճառի հետ շփոթելով, ոմանք այսօր ուզում են վերականգնել հայկական գավառականության բուն պատճառը:
(շարունակելի)
Լեզվի թեման շատ տարողունակ է: Այն ընդգրկում է փիլիսոփայական, լեզվագիտական, հասարակական, պատմական, կենցաղային եւ այլ առումներ: Այստեղ հերթափոխով կանդրադառնամ լեզվի խորքային` փիլիսոփայական եւ գիտական, եւ ակտուալ` հասարակական եւ քաղաքական, այլ կերպ ասած` ծանր ու թեթեւ առումներին: