Շատ է խոսվում օտար լեզուների իմացության անհրաժեշտության մասին: Այս թեմայի գործնական մասերին ես կփորձեմ հետագայում անդրադառնամ (Անոնիմուսն այստեղ ժպտում է), քանի որ երկու ձեռքով կողմ եմ, որպեսզի հայաստանցիները տիրապետեն որքան հնարավոր է շատ օտար լեզուների:
Բայց այժմ մի ճշտում եմ ուզում կատարեմ, որը գուցե առաջին հայացքից հակասող թվա երեգվա գրածներիս:
Իրականում օտար լեզու հասկացությունը պայմանական է:
Այս բլոգը նվիրված կլինի բացարձակապես լեզվին առնչվող խնդիրներին: Թեման ակտուալ դարձավ շնորհիվ օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության հայտնի նախաձեռնության: Բայց այն քննարկումները, որոնք ծավալվեցին ինտերնետում այս նախաձեռնության շուրջ, առիթ հանդիսացան մի շատ ավելի լայն` լեզվի թեմայի ծավալման: Ու հիմա արդեն անկախ կառավարության նախաձեռնության իրականացումից կամ տապալումից պետք է փորձել հնարավորինս բազմակողմանի հասկալանալ լեզվի հետ կապված թեմայի ասպեկտները: Այնպես որ, իրականում, շատ շնորհակալ պետք է լինենք կառավարությանը, այս եզակի առիթի համար: Ես լեզվաբան չեմ, չնայած լեզվաբանությունն իմ հիմնական հոբիներից է: Այնպես որ այստեղ կլինեն ոչ թե պրոֆեսիոնալի, այլ սիրողի նոթեր լեզվի մասին:
Լեզվի թեման շատ տարողունակ է: Այն ընդգրկում է փիլիսոփայական, լեզվագիտական, հասարակական, պատմական, կենցաղային եւ այլ առումներ: Այստեղ հերթափոխով կանդրադառնամ լեզվի խորքային` փիլիսոփայական եւ գիտական, եւ ակտուալ` հասարակական եւ քաղաքական, այլ կերպ ասած` ծանր ու թեթեւ առումներին: