Քաղաքականությունը առնչվում է օրակարգերի ձեւակերպման եւ որոշումների ընդունման հարցի հետ, իսկ եթե դա հանրապետական կարգին բնորոշ ժողովրդավարական քաղաքականություն է, ապա նաեւ` ազատ եւ հրապարակային խոսքի ու բանավեճի հետ: Բոլորը նաեւ լեզվի հետ առնչվող խնդիրներ են: Ներկայիս Հայաստանի համար բնորոշ են արհեստական, հաճախ` երկրից դուրս ձեւակերպված քաղաքական օրակարգերը: