2010-05-25

Լեզվի "երկրորդ մանիֆեստ"

Նախքան բլոգի շարունակելը, ուզում եմ մի անգամ էլ ճշտեմ որոշ հարցեր:
Էս պահին կարելի է ֆքիսել, որ օտարալեզու դպրոցների թեմայի շուրջ բանավեճն ինչ որ իմաստով սպառել է իրեն, քանի որ բերվել են արդեն բոլոր հնարավոր փաստարկներն ու հակափաստարկները, եւ բանավեճի մասնակիցների մի մասը անցել է ավելի գործնաան քայլերի, իսկ մյուսներն էլ վերադարձել են ավելի "ավանդական" թեմաների քննարկամանը:
Բայց սա բացարձակ չի նշանակում, որ լեզվի թեման իրեն սպառել է: 
Ճիշտ հակառա՛կը:

Հայաստանում լեզվի թեմա չի բարձացվել 80-ականների վերջից: Այն ժամանակ էլ լեզվի թեման քննարկվել է զուտ ռուսալեզվության եւ ռուսալեզու դպրոցների արգելքի՝ այսինքն բավականին մակերեասասյին մակարադոկով: Հետագա տարիներին ըստ էության Հայաստանաում չի եղել ո՛չ լեզվի թեմայի քննարկում, ո՛չ էլ լեզվի ոլորտում որեւէ քաղաքականություն: Արգելքը կարող էր քաղաքականութան սկիզբ միայն հանդիսանալ, բայց ոչ միակ քաղաքականություն:
Իսկ լեզվի մասին գերակայող կարգախոսը՝ պահպանե՛նք մայրենին, առհասարակ ձեւակերպվել է 60-ականներին հիմնականում բանաստեղծների կողմից: Եվ սա եղել է լեզվի թեմայի վերջին ձեւակերպումը մեզանում: Այս ձեւակերպումը բխել է այն ժամանկվա օբյեկտիվ վիճակից՝ Հայաստանի փաստացի գաղութի կարգավիճակից, բայց չի կարող համապատասխանել այսօրվա պայմաններին:
Ինչպես եւ այլ ոլորտներում, լեզվի խնդրում նույնպես զուտ պահպանողական ռազմավարությունը ի հայտ է բերում իր անարդյունավետությունը: Ինչ որ առումով, կարելի է ասել, որ օտարալեզու դպրոցների հարցը ծագեց օբյեկտիվ հիմքերի վրա: Եվ նույնիսկ եթե հիմքերը այնքան էլ օբյեկտիվ չեն այսօր, դա առաջին ահազանգն էր առ այն, որ եթե լեզվի խնդիրը չձեւակերպվի նորից, ապա ուշ թե շուտ ստիպված ենք լինելու հաշտվել հայերենի երկրորդական կարգավիճակի, այդ թվում օտարալեզու միջնակարգ կրթության հետ:
Կրկնվում է, ի դեպ, ճիշտ նույն պատմությունը ինչ հողեր պահել-չպահելու խնդրում: Պահելու համար պետք է զարգացնել. զուտ պահելը ուշ թե շուտ բերում է պարտության: Հետեւաբար պետք է լեզվի ոլորտում եւս ակտիվ եւ համակարգված քաղաքականություն, իսկ դա չի կարող լինել առանց թեմայի նախնական ձեւակերպման մտավորականների կողմից:
Ինչպես երեւի կռահել եք նախորդ գրառումներից լեզվի թեման միայն հայերենի խնդիր չէ ինձ համար: Հայերենի խնդիրը շատ կարեւոր է, բայց այն ընդամենը մեկ կետն է լեզվի խնդրի:
Հետեւաբար, երբ ասում եմ լեզվի թեմայի ձեւակերպում, ի նկատի ունեմ շատ լայն մի դաշտ: Իսկ երբ ասում եմ լեզվի ոլորտում քաղաքականություն ի նկատի ունեմ, այդ լայն դաշտի քննարկումից ծնված ձեւակերպումների հիման վրա նաեւ հայերենի զարգացման ծրագիր:

Որպեսզի այս լայն դաշտի բացատրման խնդրին այլեւս չանդրադառնամ, եւ հետագայում խոսեմ արդեն կոնկրետ թեմաներից, մի քանի կետերով տամ այն առնչւոթյունները, որոնք, իմ կարծիքով ունի լեզվի մեծ թեման: Ցուցակը ամբողջական չէ, բայց կարող է պատկերացում տալ այն մասին, թե ի՛նչ ի նկատի ունեմ:


Լեզուն առնչվում է փիլիսոփայության եւ գիտության հետ, որովհետեւ լեզուն հստակ մտքի, իմաստների եւ հասկացությունների կերտման ոլորտն է:
Լեզուն առնչվում է մշակույթի հետ, որովհետեւ արժեքների եւ ասելիքի հարց է:
Լեզուն առնչվում է բարոյագիտության հետ որպես  ճշմարտության եւ կեղծիքի հարց:
Լեզուն առնչվում է քաղաքականության հետ, որովհետեւ լեզուն սահմանում, հետեւաբար նաեւ` բաժանում է, հետեւաբար նաեւ տալիս է ընտրելու հնարավորություն:
Լեզուն առնչվում է հանրապետական հասարակարգի հետ, քանի որ վերջին կառուցված է հրապարակային խոսքի եւ բանավեճի շուրջ:
Լեզուն առնչվում է իրավունքի հետ որպես ազատ խոսքի հարց:
Լեզուն առնչվում է կառավարման տեխնոլոգիայի հետ որպես որոշումներ ընդունելու գործիք: Անորոշ լեզուն` հիմքն է անարդյունավետ որոշումների:  
Լեզուն առնչվում է հեղափոխության հետ, որպես իրերին իրենց անուններով կոչելու գործիք:
Լեզուն առնչվում է պատմության հետ, որովհետեւ պատմական զարգացման ե՛ւ առարկա է, ե՛ւ ենթակա:
Լեզուն առնչվում է ազգայինի հետ, որովհետեւ ինքնության հարց է:
Լեզուն առնչվում է հոգեւորի հետ, որպես «լեզուներով խոսալու»` գլոսալալիայի հարց:
Լեզուն առնչվում է կրթվածության հետ որպես «լեզուներ իմանալու» հարց:
Լեզուն առնչվում է պետության հետ որովհետեւ անկախության հարց է:
Շարքն, իհարկե կարելի է շարունակել:









1 comment:

  1. Հրանտ ջան, մի փոքր լավատես ես: Այս պահին դեռ հրատապ է լեզվի հարցում ԱՆՀԱՊԱՂ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ խնդիրը: Քանի դեռ իշխանությունը չի հրաժարվել մեզ «թրիքակերություն» պարտադրելու նախաձեռնությունից, դա մնում է առաջնակարգ:

    ReplyDelete