Վերջերս ֆեյսբուքում մի մեկնաբանության հադիպեցի, որն ինձ, կարելի է ասել, հունից հանեց: Լեզվի պաշտպանության դիրքերից հանդես եկող մեկը, դիմելով քննարկման մասկանիցներիս, կոչեց այն լեզուն, որով ծավալվում էր քննարկումը` «գարշելի»: Նա ի նկատի ուներ այն, որ մենք օգտագործում եինք երեւանյան խոսակցականը: Շեշտե՛մ, որ խոսքը ոչ թե սլենգի, այլ հե՛նց խոսակցական երեւանյան լեզվի մասին է, այսինքն, խոսում էինք ոչ թե «դավադիտ» ու «պադվադիտ»-ով, այլ ուղղակի «ստեղ»-«ընդեղ»-ով: Եվ ահա սա գարշանք առաջացրեց:
Գաղտնիք չէ, որ այպիսի վերաբերմունքը խոսակցականի նկատմամբ եզակի երեույթ չէ:
Թվում է թե դա դրական է լեզվի պաշտպանության տեսակետից, բայց իրականում, սա մի արխաիկ ու անգրագետ մոտեցում է, որը միայն նպաստում է գրական հայերենի կոնսերվացմանը եւ մրցողոնուկության թուլացմանը: Խնդիրը շատ բազմակողմանի է, դրա համար մեկ հաղորդագրությամբ այն ամբողջապես չենք կարող լուծել: Բայց փորձեմ մի քանի նախնական բան ասեմ:
Նախ` խոսակցական լեզուն գարշելի կոչել անընդունելի է, քանի որ դա ուղղակի վիրավորանք է այն լեզվի նկատմամաբ, որով մենք ամեն օր շփվում ենք, եւ որը փաստացի մեր հարազատ լեզուն է: Գարշանք տածել խոսակցական հայերենի նկատմամբ, նշանակում է գարշանք տածել հայերնի լիարժեք մի մասի, հետեւաբար նաեւ բուն իսկ հայերենի նկատմամբ:
Երկրորդ` պետք է հասկանալ, թե ի՛նչ է իրենից ներկայացնում խոսակցական երեւանյան լեզուն: Խոսակցականը պետք է տարբերել ե՛ւ սլենգից, ե՛ւ բարբառից: Սլենգը նույնպես խոսակցական լեզվի մասն է, բայց շատ սպեցիֆիկ մաս է, որի մասին պետք է առանձին խոսել: Ինչ վերաբերվում է բարբառին, ապա խոսակցական երեւանյան լեզուն չի կարելի շփոթել արարատյան բարբառի երեւանյան խոսվածքի հետ, որն ըստ էության, անհետացել է: Երեւանյան բնիկ խոսվածքն իր առոգանությամբ, արտասանության առանձնահատկություններով շատ ավելի մոտիկ էր, օրինակ, այսօր էլ գոյություն ունեցող Լոռվա խոսվածքին, քան այն խոսակցականին, որով մենք այսօր խոսում ենք Երեւանում: Մեր խոսացածը ոչ թե բարբառն է, այլ գրական արեւելահայերենի խոսակցական մի տեսակ, որը մի քիչ ավելի է պահպանել բուն արարատյան բարբառից քան գրականը: Օրինակ, արարատյան բարբառով խոսալու դեպքում, պետք է ասեինք` ֆոտ, ֆոքի, ֆող` հոտ-ի, հոգու եւ հող-ի փոխարեն, կամ` հաղալ, հեղդել, հավող` խաղալու, խեղդելու եւ խաղողի փոխարեն: Նաեւ` գրըմ եմ, խոսըմ եմ, փոխանակ` գրում եմ, խոսում եմ եւ այլն: Արդ, մեր խոսակցականը բարբառ չէ, այլ գրականի մի տարբերակ:
Երրորդ` խոսակցականն ինքն ունի տարբեր դրսեւորումներ: Օրինակ, երբ ասում ենք` «էստեղ» դա խոսակցականի յուրահատուկ բարձր ոճն է` առավել մոտիկ գրականին, բայց կա նաեւ «ստեղ», որը կարելի է կոչել խոսակցական նորմա է, կամ` «ստե», որն արդեն ավելի ցածր ոճ է ընկալվում: Իհարկե, այդ ամենն, իր հերթին պայամանականություն է: Ասենք, 5-րդ դարի նորմալ արտասանության տեսակետից, ճիշտ էր ` էրեխա կամ օղորմի ու օչխար, բայց ասյօր գրական է համարվում` «յէրեխան», «վողորմին» ու «վոչխարը», որոնք սկզբնապես ռամկական ու բարբառային տարբերակներ էին: Ամեն դեպքում, որպեսզի չխորանանք մանրամասնությունների մեջ, կարող ենք պայմանավորվել, որ խոսակցական լեզու ասելով ի նկատի ունենք այսօրվա խոսակցականի չեզոք ոճը` խոսակցականի նորման (այսինքն` «ստեղ»-ը, բայց ոչ «էստեղ»-ը կամ «ստե»-ն):
Չորրորդ` խոսակցական հայերենը հայերենի համակարգի լիարժեք մասն է: Ամենատարածված սխալներից է հայերենը նույնացնել միայն գրական արեւելահայերնի հետ: Դա վնասում է նախ եւ առաջ հենց նույն գրականին: Գրական լեզուն չի կարող մեկուսի գոյություն ունենալ: Նախ` այն ի սկզբանե ստեղծվել է բարբառի եւ գրաբարի հիման վրա, այլ ոչ թե ինքն իրեն իջել է երկնքից: Այսօր էլ գրական արեւելահայերենը պետք է սնվի երեք հզոր աղբյունրեից` գրաբարից, բարբառներից եւ խոսակցական հայերենից: Գրաբարը բառապաշարի եւ բառաշինության հզոր շտեմարան է, որի բարիքներն այսօր էլ սպառված չեն: Բայց խոսակցականն էլ ա՛յն դերն ունի, որ գրականին մատակարարում է կենդանի ժողովրդական լեզվաստեղծագործության ձեւեր` կայուն արտահայտություններ, բառերի նոր` հաճախ անսպասելի նշանակություններ եւ այլն: Եթե գրաբարն, այսպես ասած, «վեհացնող» գործառույթ է կատարում, ապա խոսակցականը` կենդանացնող եւ համ ու հոտ տվող: Դրանք կարեւոր են երկուսը միասին` չեզոքացնելով ծայրահեղության սպառնալիքները: Կարելի է օրինակ վերցնել անգլերենից, որն ունենալով հզորագույն բառապաշար, չի խորշում անընդատ փոխառություններ կատարել խոսակցական լեզվից դեպի գրական: Հայկական գիտական կամ նույնիսկ հրապարակախոսական տեքստում, կարող է անընդունելի ընկալվել «տակ տալ», «թքեց», «յանը տարավ» եւ նման արտահայտությունների օգտագործումը, բայց նույն անգլերենն ու ռուսերենը, շատ ավելի ազատ են այդ առումով: Ի դեպ, սա կարեւոր է մանավանդ գեղարվեսատական տեքստերի առումով: Օրինակ, որքա՜ն ավելի լավը կարող էր լիներ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը», եթե մշեցի գյուղացիները այդ գրքում խոսեին ոչ թե գրական արեւելահայերենով, այլ իրենց բնիկ լեզվին կամ գոնե գրական արեւմտահայերնին մոտիկ` արեւելահայ ընթերցողի համար ադապտացված մի լեզվով: Այդ հնարը` լեզվական տարբեր շերտերի` երկու գրականների, բարբառների համադրումը մեկ գեղարվեստական ստեղծագործության մեջ հոյակապ կերպով իրականացրել է Մահարին իր «Այրվող Այգեստաններ»-ում, որի շնորիհվ գիրքը հատուկ հմայք ունի:
Հինգերորդ` շատերը գիտեն, որ գրական արեւելահայերնը ստեղծվել է 19-րդ դարի սկզբում արարատյան բարբառի հիման վրա: Բայց քչերն են ընկալում, որ գրաբարը, երբ այն գրի էր առնվում 5-րդ դարում ոչ թե վերնախավային բարձրաոճ լեզու էր, այլ կենդանի ժողովրդական խոսք: Դա այն աստիճան ակնհայտ է, որ նույնիսկ 1500 տարի անց հմուտ լեզվաբանները, ինչպես օրինակ, Ա, Մեյեն հոյակապ տեսնում են կենդանի լեզվի այդ շունչը: 5-րդ դարի դասական գրաբարյան տեքստերին բնորոշ են այնպիսի ոճեր, արտահայտություներ, ձեւեր, նույնիսկ շարահյուսություն, որոնք հատուկ են հենց խոսակացականին, այլ ոչ թե գրական բարձր լեզվին: Հենց մեր չսիրված «տակ տալու», «յուղ վառելու», «փայտիկին թքելու» այն ժամանկվա համարժեքները քիչ չեն դասական գրաբարյան տեքստերում: Ուղղակի դրանք այսօր չեն ընկալվում որպես այդպսիք սովորական ընթերցողի կողմից, քանի որ այդպիսի կառուցվածքների բացահայտման համար պետք է լեզվաբանական վերլուծություն: Գրաբարն իր ժամանակին շատ ավելի կենդանի է եղել, քան մենք կարող ենք պատկերացնել, եւ գրական արեւելահայերնն էլ պետք չէ վերածել մումիայի:
Վեցերոդ` կան մի քանի ոլորտներ, ուր խոսակցական հայերենի կենդանանար օգնությունն ուղղակի անհրաժեշտ է գրականին: Օրինակ, շատերն են բողոքում արտասահմանյան ֆիլմների հայերեն թարգմանություններից: Մասամբ դա իհարկե, ռուսալեզու կեղծ սնոբիզմի դրսեւորում է, բայց մասամաբ նաեւ ճիշտ հիմք ունի: Որովհետեւ, ասենք, կենդանի խոսակցական անգլերենով նկարահանված կինոն, բավականին անհեթեթ է նայվում, բարձրաոճ ընկալվող գրականով թարգմանված: Մինչ խոսակցականի մեջ կարելի է գտնել բազմաթիվ համարժեքներ, որոնք շատ ավելի բնական ու կենդանի կդարձնեն թարգմանությունը: (Ահստեղ հատուկ չիեմ անդրադառնում հայկական սերիալների խնդրին, քանի որ այնտես բացի խոսակացկանից ներկայացված է նաեւ սլենգը, որն առանձին թեմա է): Նույնը վերաբերվում է գեղարվեստական գրականությանը եւ այլն:
Յոթներորդ` պետք է տարբերել «հայերենի կենցաղային լեզվի վերածվելու» մարտահրավերը եւ կենցաղում օգտագործվող խոսակցական հայերենի խնդիրը: Կենցաղային լեզուն ոչ թե լեզվի այս կամ այն կոնրետ ձեւն է` գրական, խոսակցական եւ այլն, այլ գործառույթը: Այսինքն` գրական լեզուն հանգիստ կարող է վերածվել միայն կամ հիմնականում կենցաղային գործառույթ ունեցողի, եթե այդ լեզվով չեն ձեւակերպվում մտքեր, հասկացություններ, արժեքներ: Եվ նրանք, ովքեր պաշտպանում են գրական հայերենը խոսակցաակինի ազդցեցությունից, նաեւ նպաստում են այն բանին, որ գրական հայերենը` մեկուսանալով եւ իր սնուցիչ կապը կորցնելով լեզվի այլ շերտերի հետ կորցնի իր մրցունակությունը, եւ դադարի կենդանի ու արդիական միտք արտադրող լեզու լինելուց` վերածվելով թանգարանային արժեքի (իհարկե խոսքը խոսակցականի չափավոր ազդեցության մասին է, հաշվի առնելով, որ լեզվի այլ շերտերը, այդ թվում նույն գրաբարը նույնպես պետք է ունենան իրենց ներգործությունը):
Այնպես, որ խոսակցական հայերենից գարշելու փոխարեն, այն պետք է սիրել եւ ուշադիր լինել նրա նկատմամբ նույնքա՛ն որքան գրականի: Այլապես «պահպանենք մայրենին» մոգական ոգեկոչումներն այդպես էլ կմնան առանց որեւէ արդյունքի:
Ղարաբաղյան շարժման երեսնամյակին: Հատված Ա
6 years ago
Ժողովուրդ ջան, ասեմ, որ ֆեյսբուքս էս երկու օրը մեկ բացվում ա, մեկ չի բացվում, ու բացվելուց էլ միտ չէ, որ օգտագործման պիտանի վիճակում է: Դրա համար այնտեղի ձեր մեկնաբանությոնները այս նյութի վերաբերյալ կարող ա չկարդամ կամ կարդամ ուշացումով: Վատ չէր լինի, որ ստեղ էլ քոփի անեք, որ ինձ ավելի հեշտ լինի:)
ReplyDeleteՇատ լավ էր, Հրանտ ջան, էդ հայոցլեզվիդասատույական մտածելակերպից՝ ըստ որի գրական հայերենից բացի հայերենի որևէ այլ տարատեսակով խոսելը անկրթություն է, պետք է ձերբազատվել։ Չէ որ մեր դասական գրողներից շատ շատերը ազատորեն ու բավականին ճաշակով օգտվել են իրենց բարբառներից, ինչպես օրինակ՝ Թումանյանը։
ReplyDeleteԲրավոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոո
ReplyDeleteմալադեց !!!
ReplyDeleteՇատ ճիշտա, բայց մի մոռացեք նաև Լոռվա, Գյումրու, Տավուշի և այլ վայրերի բառբառներիմ ասին.
ReplyDeleteԿեցցեք !!!
Արդեն որերորդ օրն է մեծ հաճույքով կարդում եմ Ձեր հոդվածները: Մասնավորապես, այս վերջինի կապակցությամբ` կիսում եմ Ձեր կարծիքն ու պաշտպանում նման մոտեցումը! Իսկապես, լեզուն կենդանի մարմին է ու պետք է, որ այն ոչ թե քարացած` թանգարանային, վիճակում պահել, այլ մծշշտապես թարմացնել: Ի միջիայլոց, այսօր բավականին հետաքրքիր հոդված կարդացի "Առավոտում"` Համլետ Նահապետյանի հեղինակած, դասական եւ աբեղյանական ուղղագրության մասին:
ReplyDeleteՀարգելի Հրանտ, ամբողջությամբ կիսում եմ Ձեր տեսակետը։ Կարծում եմ այս ամենը ճիշտ է ոչ միայն լեզվի, այլ ընդհանրապես Հայաստանյան կյանքի բոլոր ոլորտների դեպքում։ Մենք ապրում ենք կաղապարի մեջ և շատ դժվար ենք ընդունում նորությունները։
ReplyDelete"Գարշելիների" գոյությունը պայմանավորված է տգիտությամբ՝ մարդիկ ուղղակի տեղյալ չեն, թե ինչպես է զարգանում լեզուն։ Դպրոցում Հայոց լեզվի ուսուցիչները սովորաբար ամենատգետներն ու տհասներն են։
Իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ է ընդհանուր ազատականացում՝ փակ հասարակությունում, որտեղ գիտելիքն արժեք չունի, չեն կարող լինել բավական թվով բանիմաց ուսուցիչներ, քաղաքացիներ՝ նրանց անհրաժեշտությունը չկա։
Մի բան է ուրախացնում, որ այս օրինագծի ի հայտ գալու արդյունքում մենք բոլորս սկսել ենք ավելի շատ մտածել, ստեղծագործել, ելքեր փնտրել...
Ժողովուրդ ջան բոլորին շնորհակալ եմ կարծքիների համար:
ReplyDeleteՄուշ ջան, ի դեպ, Թումանյանի օրինակը ես էլ էրեգ հիշեցի, բայց արդեն ես հաղորդագրությունը գրելուց հետո: Իրոք, շատերի կողմից սիրված բանաստեղծ, ու որքան սիրով էր մոտենում բարբառային եւ խոսակցական ձեւերին: Իսկ նրա երկրպագուներից շատերն այսօր հե՛նց գարշանք պրողների բանակից են:
White Owl -ին, բարբառների մասին, իհարկե չի կարելի մոռանալ, ես նաեւ հիշատակել եմ դրա մասին նյութում:
Անոնիմուս, մի հատ անպայման կնայեմ Առավոըտում էդ հոդվածը:
Մելիքյան, հարյուր տոկոս ճիշտ եք: Իրականում էս խնդիրը երկրի ընդհանոհր կոնտեքստից ա գալիս, ու մասնավոր լուծում չունի: Բայց այս տիպի խնդիրների քննարկումը հնարավորություն է տալիս ձեւակերպել նաեւ լուծումները, որոնք ապագա ազատագրված Հայաստանում, կարծում եմ, կյանքի կկոչվեն:
Նորից դիմելով Ֆեյսբքուի ժողովդրին, ասեմ, որ այնտեղ ծավալված քննարկումը տեսել եմ ու մեծամասամբ կարդացել, բայց երբ երեկոայն վերջապես ժամանակ գտա պատասխանելու, նորից ֆեյսբքուս սկսեց չբացվել, էնպես, որ եթե կարդում եք` ես ձեր հետ եմ հոգով:)))
ReplyDeleteՆաեւ շատ հետաքրքրիր են այն մարդկնաց կարծիքները, որոնք արձագանքնանմ երեք կոճակներից սեղմել են` մեռնես, ու գժվել ես արա կոճակները: Ինչու ավելի ծավալուն չեք արտահայտվում: Հետաքրքրիր կլիներ լսել նաեւ ձեր առարկությունները կամ թեկուզ սուր քննադատությունը: Ասեմ, որ նրբագեղ հարսիկ չեմ, ու քննադատությանը լավ էլ դիմանում եմ:))