2010-05-16

Բլոգի մասին

Այս բլոգը նվիրված կլինի բացարձակապես լեզվին առնչվող խնդիրներին: Թեման ակտուալ դարձավ շնորհիվ օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության հայտնի նախաձեռնության: Բայց այն քննարկումները, որոնք ծավալվեցին ինտերնետում այս նախաձեռնության շուրջ, առիթ հանդիսացան մի շատ ավելի լայն` լեզվի թեմայի ծավալման: Ու հիմա արդեն անկախ կառավարության նախաձեռնության իրականացումից կամ տապալումից պետք է փորձել հնարավորինս բազմակողմանի հասկալանալ լեզվի հետ կապված թեմայի ասպեկտները: Այնպես որ, իրականում, շատ շնորհակալ պետք է լինենք կառավարությանը, այս եզակի առիթի համար: Ես լեզվաբան չեմ, չնայած լեզվաբանությունն իմ հիմնական հոբիներից է: Այնպես որ այստեղ կլինեն ոչ թե պրոֆեսիոնալի, այլ սիրողի նոթեր լեզվի մասին:
Լեզվի թեման շատ տարողունակ է: Այն ընդգրկում է փիլիսոփայական, լեզվագիտական, հասարակական, պատմական, կենցաղային եւ այլ առումներ: Այստեղ հերթափոխով կանդրադառնամ լեզվի խորքային` փիլիսոփայական եւ գիտական, եւ ակտուալ` հասարակական եւ քաղաքական, այլ կերպ ասած` ծանր ու թեթեւ առումներին:







6 comments:

  1. Bravo! Ինչ լավ է ամեն ինչ բացվում, երբ խոսվում է համապատասխան, այսինքն` մտքի լեզվով!

    ReplyDelete
  2. Ի դեպ, մա բան էլ...այս տրամաբանությամբ ստացվում ի, որ հայերենը, ասելիք ունեցող հայերենը` դա մեծ մարդկանց, ասելիք ունեցողների լեզու ի: Ու պետք ի թույլ տալ սովորել 13-14 տարեկանից ոչ շուտ, որպեսզի կենցաղային լեզուն հնարավորինս հայերեն չլինի: Что счас начнется...:))

    ReplyDelete
  3. Արա ՆեդոլյանMay 17, 2010 at 2:32 AM

    Ստացվում ի , որ հայերենը պետք ի լինի քննադատության, մտածողության, ռացիոնալության, ասելիքի և, ամենակարևորը, հասունության լեզու, այլ ոչ թե մայրենի բլբլոց: Մայրենիի տակ ամենևին ի նկատի չունեմ հենց կանանց ու մայրերին, կինը ու մայրը իմ համար` հասուն և մտածող մարդիկ են: Ի նկատի ունեմ այն սուտը, այն կենցաղայինը, այն միֆոլոգիականը, նաև քրեականը /որը տհասության նշան ի/, որ հրամցնում են երեխային, հայերենը ակամայից կապելով այդ ամբողջի հետ: Հայերենը պետք ի դառնա ամեն մարդու համար ՆՈՐ ԼԵԶՈՒ, նոր, չտեսնված հնարավորություններ բացող, պրոեկտիվ, ուտոպիստական մի լեզու, այն, որ Արմանը անվանեց "երազանքի լեզու":

    ReplyDelete
  4. Արա ջան, ֆեյսբուքում արդեն ասեցի, որ մինչեւ էս աղմուկը մի նյութ էի սկսել գրել, որը դեռ անավարատ է մնացել, ու հրապարակված չէ, ու որը սկսվում էր այսպես.
    "Ա՜հ, պետք է պահպնենք մեր մայրենին, լաց ենք լինում մենք, գերազանցիկ աշակերտի նման արտասանելով զուբրիտ արածը, եւ համարելով, որ կարեւոր գործն արել ենք միլիոնմեկերրորդ անգամ կրկնելով հայ իրականության մոգական արտահայտություններից մեկը: Բայց մոգական ֆրազները իրավիճակ չեն փոխում այնտեղ, ուր պետք է միտք, համակարգ, կամք եւ քաղաքականություն: Հայերենը նման կերպով երբեք չի պահպանվի: Եվ պետք է արդյո՞ք պահպանել մի բան, որը նման ողբալից զեղումների առարկա է: Իրականում պահպանման ռազմավարությունը հնացած է եւ անարդյունավետ լեզվի ոլորտում ճիշտ այնպես ինչպես առհասարակ մշակույթի ոլորտում:" Ու հետո. "Մի խոսքով` պահպանենք մայրենին մոռացանք, ջնջեցինք եւ մեկընդմիշտ նետեցինք ոչ թե նույնիսկ արխիվ, այլ աղբանոց: Ով ուզում է պահպանել մայրենին, ով լացում եւ ողբում է հայերենի համար, ով վախենում է օտարլեզուների մրցակցությունից, նա հայերենի թիվ մեկ թշնբամին է: Հանգիստ փոխեք ալիքը, թերթեք էջը, անջատեք ձայնը, երբ լսում եք այս մուղամը:"
    Սա գրված է ընդամենը մեկ ամիս առաջ` ապրիլի 13-ին: Բայց իրականում մեծ հակասություններ չկան այստեղ գրածիս հետ: Ես կարող եմ փոխել որոշ դետալներ, բայց միտքը նույնն է` հայերենը պահապնելու համար, պետք է հայերենը զարգացնել, առաջ մղել, իսկ այսօր հոյակապ պահ է մարդկանց ուշադրությունը դարձնել լեզվի պես կարեւոր խնդրի ուղղությամբ:

    ReplyDelete
  5. Արա ՆեդոլյանMay 17, 2010 at 8:41 PM

    Ճիշտ է, տերմինաբանական սայթակում կատարեցի: Լեզվաբանությունում տարբերակվում են langue և parole... See More, լեզուն և խոսքը, այն, ինչը անվանեցիր ասելիք: Ավելին, խոսքը բաժանվում է դիսկուրսների, խոսվածքների: Ինձ թվում է, և դու, և Արմանը, և Հրաչ Բայադյանը, ի նկատի ունեք խոսքը, կամ նույնիսկ դիսկուրսը, երբ խոսում եք լեզվի մասին: Հայերենը իբրև ռացիոնալ-ազատական /իսկ դրանք, իմ համար, հոմանիշներ են/ դիսկուրսի, կամ ասելիքի, լեզու: Մայրենին ես առաջարկեցի հասկանալ իբրև նույն հայերեն լեզվով, բայց այլ, հակադիր խոսքին ու խոսվածքին ծառայող կոնցեպտ:
    Ուրեմն, ճշտում եմ մտցնում` "քննադատական լեզուն" և "մայրենին" դրանք նույն հայերեն լեզվի երկու հակադիր խոսք են, որոնք հստակ բաժանվում են և բովանդակությամբ, և նպատակով, և ձևով: Դու դա անվանում ես 'կենցաղային", կարծում եմ, "մայրենին" ավելի լայն է և խոսուն: Ինչու: Որովհետև "կենցաղային" կոնցեպտի մեջ կա այն միտքը, որ կենցաղում, այսինքն անձի առօրեյում, մտքի լեզու չի պահանջվում, այն պահանջվում է, օրինակ, միայն հանդիսավոր օգտագործման համար: Մինչ դեռ "մայրենի" եզրը աշխատում է հենց առօրեյում, կարևորում է այն: Բան նրանումն է, որ երեխային ընդունված է խափել, կամ, համենայն դեպս, ներարկել բաներ, որոնք նա չի կարողանում ինքնուրույն գնահատել, բայց ընկալում է: Պատանեկության շրջանում, երբ նա դառնում է գիտակից ու ազատասեր, նա ապրում է ամեն ինչի վերանայման ու վերաձևակերպման շրջան, որը և պահանջում է ազատական-քննադատական լեզու խոսք կամ խոսվածք իմաստով: Այն, ինչից նա խուսափումէ և ազատվում, շատ տեղին է անվանե մայրենի: Դասական հոգեբանական իմաստով, իհարկե, դա "հայրականն" է, բայց մեր մոտ դա կոչվում է մայրենի: Պրոբլեմը, իհարկե, համամրդկային է, բայց Հայաստանում նա ունի առանձնահատկություն` այն է, որ ռացիոնալ-ազատական լեզուն /պարզության համար դեռ որ ասենք լեզու/ լավ ձևավորված չէ, քիչ է տարածված, դրա համար "մայրենի" մտածողությունը չի բեկանվում, շարունակում է պահպանել իր ազդեցությունը ողջ կյանքի ընթացում: Երեխան չի կարողանում դառնալ լիարժեք պատանի, դրա համար չի կարողանում հասունանալ: Հասարակական մտածելակերպը նույնպես մնում է ավանդապաշտական, պապենական, հայրական, մայրական, բայց ոչ ապագայասլաց: Ուրեմն, Հրանտ, մայրենիի ու իսկական հայերենի հակադրումը դառնում է մշակութային հեղափոխության կարևոր եզր:

    ReplyDelete
  6. Արիկ ջան, էդ դեպքում ստացվում է մայրենի-հայրենի հակադրության զույգ, հա՞: "Իսկական հայերեն" մի տեսակ երկար ու ծանր ա ստացվում:
    Կենցաղային ելզվի առումով, մի ճշոտւմ եմ ուզում անեմ, որի մաիսն հետո բլոգում էլ առանձին ուզում եմ խոսեմ: Հանկարծ էնպես չհասկացվի, որ ես խոսակցական հայերենի դեմ եմ: Ճիշտ հկաակը, նրանք, ով խոսակցական հայերենը կամ էլ մեր բարբառները համարում են ինչ որ "գարշելի" կամ "ստոր" բան, վիրավորում են այն ելզուն, որով մենք խոսում ենք, որը մեր հարազատ լեզուն է, որը հայերենի որպես համակարգի հարազատ մասն է: Անպես, որ պետք է կենցաղայաին այնպիսի սահմանում տալ, որը խուսափի այս երկիմաստությունից:
    Քո ասած մայրենին, ավելի շատ հենց կաղապարված եւ իր կապերը թե՛ դասական հայերենի` գրաբարի, թե՛ խոսակցականի հետ խզած կամ խզել ձգտող գրական արեւելահայերենն է, որն ուզում են կոնսերվացնել` խախտելով լեզվի ներքին զարգացման բոլոր օրենքները: Բայց սա իրոք առանձին թեմաներ են, որոնց մասին դեռ կխոսեմ:

    ReplyDelete